Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2026թ. հունիսի 19-ին կայացած թիվ 5 հերթական նիստի թիվ 079 որոշումը և հաշվի առնելով քաղաքացի Մհեր Ֆուրմիկի Մարգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Մհեր Ֆուրմիկի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի կադաստրային քարտեզի 03-015-0210-0056 ծածկագիրը կրող, 0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղող հողատեսքերի նպատակային նշանակությունը համարել փոխված գյուղատնտեսականից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի՝ չրանոց և գրասենյան կառուցելու նպատակով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ բնակավայր, Վեդու խճուղի 1-ին նրբանցք 17 հողամաս :
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: