Ղեկավարվելով 2008թվականի հունիսի 10-ի <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղաքացի Օվկիանոս Մարտիրոսի Մուրադյանի դիմումը՝ Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Հանրապետության փողոց, 3/1 հասցեում գտնվող, իրեն պատկանող առևտրի սրահի դրա զբաղեցրած, փաստացի առկա և տիրապետվող, սահմանազատված 0,03007հա մակերեսով հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, սակայն չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փոստաթղթերը և հողհատկացման հիքերը, ինչպես նաև հաշվի առնելով որ հողատարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ճանաչել քաղաքացի Օվկիանոս Մարտիրոսի Մուրադյանի (ծնված 12․05․1957թ.) սեփականության իրավունքը Արարատ համայնք, գյուղ Արմաշ, Հանրապետության փողոց, 3/1 հասցեում գտնվող առևտրի սրահի, /կառուցված 1947 թ-ին/ և դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված 0.03007հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված կից հատակագծի /չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանք 2026XC5Z84/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: