Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ Արարատ համայնքի Արմաշ բնակավայրում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով.ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրում գտնվող 03-019-0184-0080 կադաստրային ծածկագիրը կրող հողամասի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արտաշատ 2 սպասարկման գրասենյակի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ փոխանցումը կատարել բյուջեով նախատեսված 0161.52 «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցում» ծրագրի 4823 «Պարտադիր վճարներ» հոդվածով նախատեսված ծախսերից: