Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,03590հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 12.60քմ տնտեսական շինությունը և 6.12քմ մակերեսով լողավազանը ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի ք.Արարատ բնակավայրի, Աղբյուր Սերոբի փողոց, 2-րդ նրբանցք, 03-002-0019 կադաստրային թաղամասում 0,03590հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 12.60քմ մակերեսով տնտեսական շինությանև 6.12քմ մակերեսով լողավազանի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված տնտեսական շինությունը և լողավազանը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցների և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023NV4H6G) :
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 12.60քմ տնտեսական շինությանը, 6.12քմ մակերեսով լողավազանին և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,03590հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե` ք.Արարատ, Աղբյուր Սերոբբի փողոց, 2-րդ նրբանցք, 8/1 հասցեն (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03011Z23G7FW):
4. 12.60քմ տնտեսական շինությունը և 6.12քմ մակերեսով լողավազանը և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,03590հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Արսեն Երեմի Կոստանյանին:
5. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ տնտեսական շինության օտարման գին սահմանել .12.60քմx1422դրամ=17 917դրամ
բ/լողավազանի օտարման գին սահմանել 6.12քմx1422դրամ=8703դրամ
գ/հողի օտարման գին սահմանել 359քմx1878դրամ=674 202դրամ
ընդամենը՝ 700822դրամ
6. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
7. Արսեն Երեմի Կոստանյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
8. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: