Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաթեթի նախագիծը հաստատելու մասին» թիվ 12 որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 9 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի, հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխություններ աղյուսակի առաջնահերթ միջոցառումներ ցանկում ընդգրկված Գ-XIV և Գ-XVII տողերի՝ կադաստրային 03-078-0039-0001 ծածկագրից առանձնացված 1.15900 հա գյուղ. նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերի գործառնական նշանակության դասին, համաձայն որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագի /հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր 20258CXBQF/։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ, Պարույր Սևակ 11-րդ փողոց 10 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03102NPD65SA/:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: