Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 3-րդ հոդվածի,<<Տեղական ինքնակառավարման>> մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնք Արարատ, քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, 03-002-0035-0030 ծածկագիրը կրող /վկայական՝ 29082025-03-0061/ անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայրի տարածքում գտնվող, 03-002-0035-0030 ծածկագիրը կրող անշարժ գույքը բաժանել երկու գույքային միավորի և հաշվառել որպես երկու գույքային միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Առանձնացվող մաս 2-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Ցեմենտագործների փողոց, 2-րդ նրբանցք 1 բնակելի տուն հասցեն (հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03011SJAL3MZ):
3. Առանձնացվող մաս 1-ին տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Ցեմենտագործների փողոց, 2-րդ նրբանցք 1/1 հողամաս հասցեն /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03011JFFMLLR/:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: