|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 փետրվարի 2026 թվականի N 007-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդհոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Մաշտոցի փողոց 27-27/1 հասցեում գտնվող 1582,4 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը (անշարժ գույքի սեփականության վկայական N 02122025-03-0051, ծածկագիր՝ 03-013-0034-0009-001), 6,6 քմ մակերեսով պահակատունը (ծածկագիր՝ 03-013-0034-0009-002), 35,4 քմ մակերեսով զուգարանը (ծածկագիր՝ 03-013-0034-0009-003), 273 քմ ընդհանուր մակերեսով թվով վեց ծածկերը (ծածկագրեր՝ 03-013-0034-0009-004 – 03-013-0034-0009-008) և շինությունների զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 1,11937 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-013-0034-0009) անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։ 2․Համայնքի ղեկավարին՝ «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անորոշ ժամկետով անհատույց օգտագործման պայմանագիր։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -16 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(538.33 Կբ)
|
 |
(519.66 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|