Այսօր: Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 0862-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2026 թվականի N 0862-Ա

ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԼՈՒՍԻԿ ՊՈՂՈՍԻ ԽԱԼԱԹՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացիներ՝ Լուսիկ Պողոսի Խալաթյանի, Սեդա Թովմասի Գասպարյանի, Սաթենիկ Սամվելի Գասպարյանի, Մարինե Սամվելի Գասպարյանի, Լիլիթ Արմենի Գասպարյանի, Անդրանիկ Սամվելի Գասպարյանի, Հովնան Արմենի Գասպարյանի և հանգոցյալներ Ծովիկ Գևորգի Բաղդասարյանի,  Սամվել Անդրանիկի Գասպարյանի Արմեն Անդրանիկի Գասպարյանի սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից և որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազզնության ու չափագրման տվյալների ուսումնասիրության համաձայն, վերոնշյալ անձանց կողմից իրենց հատկացված 0.1240հա բնակելի կառուցապատման  հողամասի և հատկացված հողամասից ավել օգտագործվող 0.03000 հա հողամասի վրա,  կառուցված բնակելի տունը, որի նկատմամբ չեն պահպանվել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը, գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի  կադաստրային քարտեզի 03-002-0035 թաղամասում:
Համաձայն որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հատակագծի, բնակելի տան կառուցման և սպասարկման համար քաղաքացիներին հատկացված 0.1240հա հողամասի և նրանց  կողմից ավել 0.03000 հա սահմանազատված հողամասի վրա կառուցված բնակելի տունը և կից շինությունները որոնց նկատմամբ չեն պահպանվել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը՝ կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը և ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների սպասարկման համար նախատեսված տարածքներում, հողանասում առկա շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, քաղաքացու դիմումը, սեփականատերերի համաձայնությունը և ղեկավարվելով <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի 1-ին մասի 24րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

                                                                       Որոշում եմ

1.Որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագծի համաձայն Արարատ համայնքի Արարատ քաղաքային բնակավայրի կադաստրային քարտեզի 03-002-0035 թաղամասից առանձնացված 0.1540 հա հողամասը և դրա վրա առկա շինությւնները, որոնց նկատմամբ չեն պահպանվել քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և հողհատկացման հիմքերը, համարել Լուսիկ Պողոսի Խալաթյանի, Սեդա Թովմասի Գասպարյանի, Սաթենիկ Սամվելի Գասպարյանի, Մարինե Սամվելի Գասպարյանի, Լիլիթ Արմենի Գասպարյանի, Անդրանիկ Սամվելի Գասպարյանի և Հովնան Արմենի Գասպարյանի սեփականությունը  (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026ZRVGBL):

2.Նշված տնամերձ հողամասին և շինություններին տրամադրել Արարատ, Արարատ, Ցեմենտագործների փոզփց 11 բնակելի տոն հասցեն/ հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր՝ 03011GUGWLHL/:

3. Սույն որոշման 1- ին կետում նշված գույքը բավարարում է 10.06.2008 թ. ՀՕ 117-Ն օրենքի1-ին և 2- րդ հոդվածով նախատեսված պայմաններին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner