Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնք, գյուղ Երասխ բնակավայրում գտնվող անշարժ գույքը հասցեավորելու. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում՝ Ամար Հասանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 03-042-0001-0004 կադաստրային ծածկագիրը կրող, 0․071հա մակերեսով հողամասին և նրա վրա առկա շինությանը տրամադրել հասցե՝ Արարատ համայնք, գյուղ Երասխ, Րաֆֆու փողոց, 30 բնակելի տուն հասցե /հասցե տրամադրելու մասին որոշման ծածկագիր 03052BTTLQCJ/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: