Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ հոդվածով ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 8 հերթական նիստի «Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-043-0170-0047 կադաստրային ծածկագիրը կրող 72.4 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 87-Ա որոշումը, ՀՀ Արարատի մարզպետի 2025 թվականի հոկտեմբերի 01-ի թիվ 01//06122-2025 գրությունը և Արարատի համայնքապետարանում 2025թ. նոյեմբերի 7-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝
1.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 72.4 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-043-0170-0047) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. նոյեմբերի 7-ին կայացած վարձակալության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած՝ Արամայիս Վրեժի Սարդարյանին 289600/երկու հարյուր ութսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։