Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2026 թվականի մարտի 17-ին Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան 36 հասցեում գտնվող մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի ք.Արարատ Արարատյան զանգված 20 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներին: |