Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 619-րդ հոդվածի պահանջներով,հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 14-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1452 վկայագիրը, 2009 թվականի հունիսի 12-ին կնքված թիվ 1031 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 22102019-03-0040, 22102019-03-0063, 22102019-03-0061, 22102019-03-0058, 22102019-03-0006 վկայականները և հաշվի առնելով Արթուր Գագիկի Ստեփանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կատարել փոփոխություն 2009 թվականի հունիսի 12-ի թիվ 1031 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրում և պայմանագրի կողմ ճանաչել Գագիկի Հովհաննեսի Ստեփանյանին ժառանգ՝ Արթուր Գագիկի Ստեփանյանին:
2.Կնքել համաձայնագիր Արթուր Գագիկի Ստեփանյանին հետ՝ 2009 թվականի հունիսի 12-ի թիվ 1031 գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրի մյուս պայմանները թողնելով անփոփոխ: