Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Նոյակերտ բնակավայր, Գ.Նժդեհի փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Գայանե Ավետիսի Օհանյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, գյուղ Նոյակերտ բնակավայրի, Գ.Նժդեհի փողոց 11 հասցեում գտնվող, 03-066-0022-0006 ծածկագիրը կրող, քաղաքացի Գայանե Ավետիսի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող 0.19հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունները (բնակելի տուն՝ 104.31քմ, պարիսպ՝ 3.83քմ) ճանաչել օրինական (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2026EAYETN):
2. Առաջարկել քաղաքացուն՝ կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ բնակելի տան օրինականացման գին սահմանել՝ 104.31քմ x 874 դրամ = 91 167դրամ
բ/պարսպի օրինականացման գին սահմանել՝ 3.83քմ x 525դրամ = 2011դրամ
ընդամենը՝ 93 178դրամ
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: