Այսօր: Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 443
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 115
 

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ Ս.ՇԱՀՈՒՄՅԱՆ 20 ԵՎ 30 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ(ՆՎԻՐԱԲԵՐՄԱՄԲ/)ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հաայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված կառուցապատման ներդրումային ծրագրին՝բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման աշխատանքներին առնչվող փաստաթղթերի փաթեթը, համայնքի ղեկավարի առաջարկությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է.

1.Հավանություն տալ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Արարատ քաղաքի Ս.Շահումյան 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին:
2.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող,Արարատ քաղաքի Ս.Շահումյան փողոց 20 հասցեում գտնվող,4.808,414,16 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով  03-002-0016-0092 կադաստրային ծածկագիրը կրող 0.25608 հա մակերեսով հողամասը(առկա է քանդման ենթակա 1231.3 քմ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն) և 
Արարատ քաղաքի Ս.Շահումյան փողոց 37/1 հասցեում գտնվող, 2,020,780,74 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով  03-002-0015-0147 կադաստրային ծածկագիրը կրող 0.10762 հա մակերեսով հողամասը(առկա է քանդման ենթակա 451.11 քմ մակերեսով ինքնակամ անավարտ շինություն) (այսուհետ միասին գույք) «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելուն:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ՝
1
) Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը անհատույց տրամադրելու մասին սահմանված կարգով համաձայնություն ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
2)Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը ստանալուց հետո «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել անհատույց նվիրաբերության պայմանագիր:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner