|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մայիսի 2025 թվականի N 687-Ա |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Նոյակերտ բնակավայրի բնակիչ Նորիկ Սահակյանի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոփոխելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի, Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Նորիկ Սահակյանին վարձակալական իրավունքով պատկանող 03-066-0148-0011 ծածկագիրը կրող, 1հա վարելահող հողամասը ցածրարժեք հողատեսքից փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ խաղողի:
- 1.0 հա հողամասի նկատմամբ տարեկան վարձավճար սահմանել 58400 /հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
- Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի և քաղաքացի Նորիկ Սահակյանի միջև կնքված թիվ 02.03.2006թ ս/մ թիվ 519 վարձակալության պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմել համաձայնագիր՝
- պայմանագրի 1-ին կետում նշված՝ հինգերորդ կարգի 4.0 հա վարելահող և երկրորդ կարգի 1.0 հա վարելահող հողամասերը փոփոխել հինգերորդ կարգի 4.0 հա վարելահող և երկրորդ կարգի 1.0 հա խաղող բառակապակցությունով,
- պայմանագրի 5-րդ կետի 5.1 ենթակետում նշված՝ հողամասի տարեկան վարձավճարը 64000 դրամ է փոխարինել հողամասի տարեկան վարձավճարը 90400 դրամ բառակապակցությունով:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|