Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 50-Ա

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության « Հողային օրենսգրքի » 80-րդ  հոդվածով ու « Տեղական  ինքնակառավարման մասին »  Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով և հիմք ընդունելով Արարատ  համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 24-ին կայացած թիվ 12 հերթական նիստի  « Արարատ համայնքի գ. Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0398-0004 կադաստրային ծածկագիրը կրող 1.41115 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը վարձակալությամբ տրամադրելու մասին » թիվ 176 - Ա, 2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0102-0161կադաստրային ծածկագիրը կրող 128.3 հա արոտավայր այլ հողատեսքը  վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 112 - Ա , 2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0197-0013 կադաստրային ծածկագիրը կրող 27.18226 հա արոտավայրը  վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 111 - Ա, 2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0089-0005 կադաստրային ծածկագիրը կրող 209 հա արոտավայր այլ հողատեսքը  վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 116 - Ա,2024 թվականի հունիսի 26-ին կայացած թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-043-0089-0004 կադաստրային ծածկագիրը կրող 52.38083 հա արոտավայր այլ հողատեսքը  վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 115 - Ա  որոշումները, Արարատի մարզպետի 09.08.2024 թվականի թիվ 01//04934-2024 ,11.11.2024 թվականի թիվ 01//07057-2024 գրությունները և Արարատի համայնքապետարանում 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության մրցույթի արձանագրությունները,որոշում եմ՝ 

1.Արարատ համայնքի Արարատ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող,գյուղատնտեսական նշանակության 1.41115 հա մակերեսով խոտհարքը  (ծածկագիր՝ 03-015-0398-0004) համապատասխան շահագործելու նպատակով, 25 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Արթուր Խաչիկի Մելոյանին ՝ 14110 /տասնչորս հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 128.3 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-043-0102-0161) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռաֆիկ Հարությի Շահինյանին՝ 513200 /հինգ հարյուր տասերեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 27.18226 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-043-0197-0013) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռուբեն Արտուշի Հովհաննիսյանին՝ 108730 /մեկ հարյուր ութ հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 209 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-043-0089-0005) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռուբեն Արտուշի Հովհաննիսյանին՝ 627000/վեց հարյուր քսանյոթ հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
5.
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 52.38083 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-043-0089-0004) համապատասխան շահագործելու նպատակով, 10 տարի ժամկետով տրամադրել 2025թ. հունվարի 16-ին կայացած վարձակալության  մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ՝ Ռուբեն Արտուշի Հովհաննիսյանին՝ 261900/երկու հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
6.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանց՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
7․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner