|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2023 թվականի N 199-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-043-0045-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 0.0327 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գյուղ Զանգակատուն բնակավայրի Պ.Սևակի փողոց 56/1 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 03-043-0045-0014/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0327 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի գ.Զանգակատուն բնակավայրի Պ.Սևակի փողոց 56/1 հասցեում գտնվող ծածկագիր՝ /03-043-0045-0014/ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0327 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 350 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |
Կողմ -12 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՎԱԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|