Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 8-ի <<Արարատ համայնքի Արարատ գյուղի Ք․Հայրապետյան փողոց 7 շենքի բնակարան 2 հասցեում գտնվող գույքի նվիրատվության մասին>> թիվ 193-Ա որոշումը՝ Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ք․Հայրապետյան փողոց, 7 շենք, 2 բնակարանը Ռոմիկ Միրզոյի Սաֆարյանի վեց անձից բաղկացած ընտանիքին նվիրելու մասին և Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 13-ի <<Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 193-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> թիվ 046-որոշումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ք․Հայրապետյան փողոց, 7 շենք, 2 բնակարանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով հատկացնել Ռոմիկ Միրզոյի Սաֆարյանի /ծնված 26.08.1956թ/ վեց անձից բաղկացած ընտանիքին՝ ինքը, կինը՝ Սոնիկ Եղիշի Սաֆարյանը, տղան՝ Լևոն Ռոմիկի Սաֆարյանը, աղջիկը՝ Ալինա Ռոմիկի Սաֆարյանը և թոռները՝ Էլինա Գևորգի Վարդանյանը և Արամ Գևորգի Վարդանյանը։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: