Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ՌՈՆԱ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «ՌՈՆԱ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող, 03-086-0178-0001 կադաստրային ծածկագիրը կրող 2.9242 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել՝ ջրային հողերի՝ ջրավազան կառուցելու նպատակով : 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |