01.01.2025թ. դրությամբ Հայկ Մակիչի Ստեփանյանը / ՀԾՀ՝ 1501950509, գ. Արարատ, Վ․Սարգսյան փող․, տուն 22/ համայնքային բյուջեի նկատմամբ փոխադրամիջոցի /MERCEDES-BENZ S 320 մակնիշ, հաշվառման համարանիշ՝ 80SV777/ գույքահարկի մասով ունի՝ 613571/վեց հարյուր տասներեք հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ ապառք, որից՝ հարկ 469660/չորս հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ, հաշվարկված տույժ՝ 143911/հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, որոնք հաշվարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 239-րդ, 240-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1. Հայկ Մակիչի Ստեփանյանից հօգուտ Արարատ համայնքի բյուջե /հ/հ 900425105021/ գանձել 613571/վեց հարյուր տասներեք հազար հինգ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ համայնքի ղեկավարը: