Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-086-0302-0001 ծածկագիրը կրող հողամասից 1.28859 հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-042-086-0302-0001 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 1.28859 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի/չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2024DYZWCK/:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: