Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ավագանու 2023թ. մարտի 14-ի թիվ 3 հերթական նիստի թիվ 32-Ա որոշումը, ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2024թ. ապրիլի 19-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝
1.Արարատի համայնքապետարանում 2024թ. ապրիլի 19-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0․12 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Աշոտ Ռաֆայելի Բալայանին՝ 552000/հինգ հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամով:
3.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0005-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0․12 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Սասուն Վահրամի Հայրապետյանին ՝ 552000/հինգ հարյուր հիսուներկու հազար/ՀՀ դրամով:
4.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0․10142 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Արկադիա Վարուժանի Անդրեասյանին ՝ 507100 /հինգ հարյուր յոթ հազար մեկ հարյուր/ՀՀ դրամով:
5.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0․1528 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Տաթևիկ Յուրիկի Նիկողոսյանին ՝ 703000/յոթ հարյուր երեք հազար/ՀՀ դրամով:
6.Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-042-0029-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0․2 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը վաճառել՝ Արմեն Հրաչյայի Համբարձումյանին՝ 800000/ութ հարյուր հազար/ՀՀ դրամով:
7.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության հայտի պահանջին համապատասխան, սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
8.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: