Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, Սուրենավան բնակավայր, Երևանյան խճուղի 17 և Սուրենավան Երևանյան խճուղի 17/1 հասցեները կրող անշարժ գույքերի սեփականատեր Գևորգ Հակոբյանի դիմումը՝ դրանք միավորելու և հասցե տրամադրելու վերաբերյալ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Գևորգ Գագիկի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող Արարատ համայնք, գյուղ Սուրենավան բնակավայր, Երևանյան խճուղի 17 և Սուրենավան Երևանյան խճուղի 17/1 հասցեները կրող անշարժ գույքերը միավորել և հաշվառել որպես մեկ գույքային միավոր:
2.Հաշվի առնելով հասցեի եզակիության և որոշակիության սկզբունքը միավորման արդյունքում առաջացած նոր հասցեավորման օբյեկտին տրամադրել` համայնք Արարատ, Սուրենավան Երևանյան խճուղի 103 հողամաս / հասցեի որոշման ծածկագիր՝ 03112REGSCPK/:
3.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: