|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2024 թվականի N 1748-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009թվականի սեպտեմբերի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 7-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով Երասխ բնակավայրի բնակիչ Լևոն Մարգարյանի դիմումը՝ ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոփոխելու մասին. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Արարատի մարզի, Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ Լևոն Մարգարյանին վարձակալական իրավունքով պատկանող 03-042-0208-0007 ծածկագիրը կրող, 3.35հա վարելահող հողամասը, ցածրարժեք հողատեսքից փոփոխել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավորի:
- Հողամասի նկատմամբ տարեկան վարձավճար սահմանել 22700 /քսաներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|