Այսօր: Ուրբաթ, 21 Օգոստոսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 121
 

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Վարդգես Պետրոսի Ղազարյանը Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոց 18/4 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0019-0097 ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.00231 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս և վրան գտնվող տնտեսական շինություն։ Նշված շինությանը կից առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, տնտեսական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Վարդգես Պետրոսի Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող,03-002-0019-0097 ծածկագիրը կրող 0.00231 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00102 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0019-0127/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է՝

1․Բավարարել քաղաքացի՝ Վարդգես Պետրոսի Ղազարյանի խնդրանքը և Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոց 18/4 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքին հարակից, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոց 18/6 հասցեում գտնվող  0․00102 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար -------- ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել՝ Վարդգես Պետրոսի Ղազարյանի:
2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner