Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով, հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզպետի 2024 թվականի սեպտեմբերի իննի թիվ 01//04934-2024 գրությունը, հիմք ընդունել Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 01-ի թիվ 7 հերթական նիստի « Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին » թիվ 113-Ա որոշումը, որոշում եմ՝
1.Սույն թվականի նոյեմբերի 06-ին ներկայացնել վարձակալության մրցույթի՝ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Լոտ ծածկագիր 03-043-0184-0021 23.1104 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր
2) Լոտ ծածկագիր 03-043-0170-0043 58.51843 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր
2.Մրցութային հանձնաժողովին՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել մրցույթի հետ կապված գործընթացը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: