Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արարատ համայնք, գյուղ Արարատ, Ա.Շիրվանզադեի փողոց 33 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Սարո Գուրգենի Մարգարյանի դիմումը, ինքնակամ կառույցի օրինականացման մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արարատ համայնքի, Արարատ գյուղի, Ա.Շիրվանզադեի փողոց 33 հասցեում գտնվող, 03-015-0009-0030 ծածկագիրը կրող, քաղաքացի Սարո Գուրգենի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.13հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա, ինքնակամ կառուցված շինությունը (տնտեսական շինություն՝ 243.68քմ) ճանաչել օրինական:
2. Առաջարկել քաղաքացի Սարո Գուրգենի Մարգարյանին կատարել վճարներ` ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման II գլխի 13-րդ կետով սահմանված արժեքների համաձայն`
ա/ տնտեսական շինության օրինականացման գին սահմանել՝ 243.68քմ x 854 դրամ = 208 103դրամ
3. Օրինականացման համար սահմանված վճարը սույն որոշման ընդունման օրվանից 60օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: