Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Ավշար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0850-0001 և 03-013-0909-0001 ծածկագրերը կրող հողամասերից 0․21256հա մակերեսով հողատարածք առանձնացնելու.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի վարչական տարածքի, գ․Ավշար բնակավայրում գտնվող, 03-013-0850-0001 և 03-013-0909-0001 ծածկագրերը կրող հողամասերից առանձնացնել 0․21256հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: