Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00693հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 69.3քմ ընդհանուր մակերեսով ատամնաբուժարանը ընդգրկված չէ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք.Արարատ, Խ.Աբովյան փողոց 1 հասցեի հարակից մասում գտնվող 0.00693հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 69.3քմ ընդհանուր մակերեսով ատամբաբուժարանի նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2.Վերը նշված ինքնակամ կառուցված շինությունը ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված կառույցի և դրանով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 20235MVUYX):
3.ՀՀ կառավարության 18.05.2006թ թիվ 912-ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից հասարակականի:
4.Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 69.3քմ ատամնաբուժարանի և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00693հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե Արարատ համայնք, ք.Արարատ, Խ.Աբովյան փողոց 1/2 ատամնաբուժարան (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 03002U2VPG7F):
5.Նշված շինությունը և դրանով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,00693հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Ալյոշա Ալյոշայի Ֆանյանին:
6.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/շինության օտարման գին սահմանել 69.3քմx12 798դրամ= 886 901դրամ
բ/հողի օտարման գին սահմանել 69.3քմx1878դրամ=130 145դրամ
ընդամենը՝ 1 017 046դրամ
7.ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8.Ալյոշա Ալյոշայի Ֆանյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առաջացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: