Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կադաստրի կոմիտեի 21.05.2026թ «Գույքի նկատմամբ իրավունքի» /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» Կ-21052026-03-0244 որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի ղեկավարի 2026թվականի մայիսի 13-ի «Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին» N497-Ա որոշման 1-ին պարբերության մեջ «Մանուշակ Մանուկյանին» բառակապակցությունից հետո ավելացնել «Մաքսիմ Գիքինյանին» բառակապակցությունը և այսուհետ որոշման 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ կերպ՝
«1․ Արարատի մարզի Արարատ համայնքի՝ գ.Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-015-0312-0010 ծածկագիրը կրող՝ Մանուշակ Մանուկյանին, Մաքսիմ Գիքինյանին համասեփականության իրավունքով պատկանող 0.28հա վարելահող ցածրարժեք հողատեսքը փոփոխել ավելի բարձրարժեք՝ կորիզավոր հողատեսքի:»։
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։