Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 252-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության 2017թվականի օգոստոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի եվ փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և /կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատ համայնքի Արարատ գ. Շիրվանզադե 19 հասցեում հաշվառված <<ՏԱՍ>> ԼՊԳ ԳՐՈՒՊ ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Տեր-Մկրտչյանի դիմումը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Տիգրան Տեր-Մկրտչյանի 139 824 /մեկ հարյուր երեսունինը հազար ութ հարյուր քսանչորս / ՀՀ դրամ սխալ վճարված գումարը հաշվանցել Արարատ համայնքի բյուջեի 900425101020 հաշվեհամարից՝ 900425004430 հաշվեհամարին:
2․Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ տալ համապատասխան ձևակերպումը։