Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմն սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի հանրապետության կառավարության 29․12․2011 թվականի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 21/32 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0061-0009 կադաստային ծածկագրից 0.00471 հա հողամասն առանձնացնել.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արարատ համայնքի քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան թաղամաս 21/32 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-002-0061-0009 կադաստային ծածկագրից 0.00471 հա բնակավայրերի այլ հողամասն առանձնացնել և հաշվառել որպես առանձին միավոր, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի / հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագր 2026U8NNVM:
2. Սույն որոշման 1 կետում նշված 0,00471 հա հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոփոխել և դասել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի դասին։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել Արարատ, Արարատ, Արարատյատ ՈԿՖ բանավան թաղամաս, 21/32 հողամաս հասցեն/ ծածկագր 03011S66D3HZ/:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: