Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0050-0033 ծածկագիրը կրող հողամասից 0․00660հա մակերեսով հողատարածք առանձնացնելու և հասցեավորելու․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արարատ համայնքի վարչական տարածքի, գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, 03-015-0050-0033 ծածկագիրը կրող հողամասից առանձնացնել 0․00660հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական հողատարածք, դարձնել առանձին գույքային միավոր՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի։
2․Առանձնացված 0․00660հա մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ համայնք Արարատ, գյուղ Արարատ, Գրիբոյեդովի փողոց 204/2 հողամաս /ծածկագիր 03022HYWM8GU/:
3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։