Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և Նազիկ Արծիրունի Իսմաիլյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թույլատրել Արարատ համայնքի բնակիչ Նազիկ Արծիրունի Իսմաիլյանին (անձնագիր AL06585467, տրված 06.03.2024թ., 025-ի կողմից) վաճառել իր անգործունակ ճանաչված որդու՝ Հովհաննես Գրիգորի Իսմաիլյանին (ծնված՝ 11.04.1970թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Արարատ համայնք, գ.Ավշար բնակավայրում գտնվող 03-013-0498-001 կադաստրային ծածկագիրը կրող 0.7152 հա գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքը։