Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով, հաշվի առնելով Արարատի մարզի Արարատ համայնք, ք. Արարատ, Արարատյան զանգված 5 հասցեի բազմաբնակարան շենքի 22 բնակարանի սեփականատեր Աշոտ Կորյունի Սայադյանի դիմումը և համասեփականատեր Արուսյակ Վարազդատի Գրիգորյանի համաձայնությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինության տեխնիկական վիճակի մասին <<ԽԱՉՎԱՀԱՆ>> ՍՊԸ-ի կողմից տրված կցակառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքերը և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Արարատ համայնք, ք.Արարատ, Արարատյան զանգված 5 շենք, բնակարան 22 հասցեն կրող, քաղաքացի Աշոտ Կորյունի Սայադյանին և Արուսյակ Վարազդատի Գրիգորյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 21․6քմ մակերեսով շինությունը (հարթակը) և արտաքին պատի վրա ինքնակամ բացված 1 դռան ձևափոխությունը ճանաչել օրինական՝ (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2026AWBHXK) Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2002թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա)ենթակետով սահմանված արժեքների վճարումով.
ա) ինքնակամ կառուցված շինության (հարթակի) օրինականացման համար 21.6քմ x 427դրամ=9223դրամ
բ) ինքնակամ բացված 1 դռան օրինականացման համար 1 x 1422դրամ=1422դրամ
ընդհամենը՝ 10 645
2. Սույն որոշման 1-ին, կետի ա և բ ենթակետերով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: