Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.24 Արարատ քաղաք - ՈԿՖ բանավան երթուղին այսուհետ կսպասարկվի նոր միկրոավտոբուսներով
  Արարատցիներին մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Արարատ քաղաք - ՈԿՖ բանավան երթուղին այսուհետ կսպասարկվի նոր և ժամանակակից միկրոավտոբուսներով։Վերջերս Արարատի համայնքանետարանը կազմակերպել էր Արարատ քաղաք - ՈԿՖ բանավան երթուղին սպասարկելու մրցույթը։ Մրցույթում հաղթած կազմակերպությունը պարտավորվել էր երթուղին սպասարկել նոր միկրոավտոբուսներով։ Այսօր արդեն այդ միկրոավտոբուսները Արարատում են և շատ շուտով մեր համայնքի բնակիչները (ևոչ միայն) Արարատ քաղաքից դեպի ՈԿՖ բանավան և հակառակ ուղղություններով կարող են երթևեկել նոր և հարմարավետ միկրոավտոբուսներով։Երթուղին նոր տրանսպորտային միջոցներով համալրումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման ... Մանրամասն
19.09.24 Արարատ քաղաքում գեղեցիկ միջոցառմամբ կնշվի ՀՀ Անկախության 33-ամյակը
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, սույն թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու անկախության տոնին նվիրված «Հավերժություն ՀՀ 3-րդ հանրապետությանը» խորագրով միջոցառմանը։
Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները համայնքում մեկնարկելու են Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում՝ ժամը 11:00-ից և շարունակվելու են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում:
Մուտքն ազատ է։
Սիրով հրավիրում ենք բոլորին։
19.09.24 Կայացավ Արաքս-Արարատ ակադեմիայի պաշտոնական բացումը
  Երեկ Արարատ համայնքի Ավշար բնակավայրում տեղի ունեցավԱրաքս-Արարատ ֆուտբոլային ակումբի ակադեմիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր ակումբի ղեկավար կազմը, Արարատի համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Ավշար բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Զաքարյանը, Արարատ քաղաքի մարզադպրոցի տնօրեն Տիգրան Արմենակյանը և այլ հրավիրյալ հյուրեր:Բացման պաշտոնական մասն ավարտելուց հետո կազմակերպվեց ակումբում նախապես գրանցված երեխաների հավաքագրումը:Երեխաների ծնողները ծանոթացան ակադեմիայի ծրագրին նաև մարզչական կազմին:Շուտով ըստ տարիքային խմբերի կկազմվեն թիմերը և ակադեմիան կսկսի իր անխափան աշխատանքը :Արարատի համայնքապետարանը ևս մեկ անգամ շնորհավորում է Արաքս-Արարատ ակադեմիայի ղեկավար կազմին՝ մաղթելով ... Մանրամասն
18.09.24 Աշխատանքային խորհրդակցություն Արարատի համայնքապետարանում
  Երեկ, Արարատի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, բաժնի պետերի և վարչական ղեկավարների մասնակցությանբ, որը վարում էր համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման, գույքահարկի և վարձակալության վճարների ցուցանիշներին, գյուղական բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, համայնքում առկա և լուծում պահանջող խնդիրներին։Նշվեց, որ ներկա պահին գրեթե բոլոր բնակավայրերում ընթացքի մեջ են գտնվում 2023-2024 թվականների սուբվենցիոն և համայնքային ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները, որոնք գտնվում են համայնքի ղեկավար ... Մանրամասն
18.09.24 Արարատ քաղաքում մեկնարկել են շենքերի տանիքների վերակառուցման աշխատանքները
  Սիրելի արարատցիներ, մեծ ուրախությամբ հայտնում ենք ձեզ, որ մեկնարկում են Արարատ քաղաքի Աբովյան 9, Կոմիտաս 2, Շահումյան 63, Խանջյան 47, ՈԿՖ բանավան 4, Արարատյան զանգված 1 շենքերի տանիքների վերակառուցման աշխատանքները։Այս ծրագիրը նույնպես բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից, որի իրականացման արդյունքում Արարատ քաղաքը կունենա շենքերի նոր վերանորոգված տանիքներ։Այս շենքերի տանիքները ասբոշիֆերից էին, որոնք տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների բնակարանները։Նշենք, որ ծրագրում առաջնահերթության սկզբունքով, նախ տեղ են գտել ավելի խնդրահարույց շենքերը:Քայլ առ քայլ լուծվում են մեր համայնքի բոլոր խնդիրները, ... Մանրամասն
17.09.24 Մեր բնակիչների հետ հերթական հանդիպումը տեղի ունեցավ Զանգակատուն և Վարդաշատ բնակավայրերում
Օրեր առաջ Զանգակատում և Վարդաշատ բնակավայրերում կազմակերպվեց հերթական հանդիպումը մեր բնակիչների հետ՝ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանի, տեղակալ Կարեն Քենդրջյանի և Զանգակատան վարչական ղեկավար Հովիկ Կարապետյանի մասնակցությամբ։Հանդիպման ընթացքում բնակիչների հետ քննարկվեցին Զանգակատուն և Վարդաշատ բնակավայրերում ընթացքի մեջ գտնվող և հետագայում իրականացվելիք ծրագրերի՝ փողոցների ասֆալտապատման, լուսավորության ցանցի ընդլայնման, կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքների առկա վիճակի մասին, ինչպես նաև բնակիչների համար ավելի լավ կոմունիկացիաներ ստեղծելու հետ կապված հարցեր:Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև, մեր համայնքի ունեցած հնարավորությունների սահմաններում, ... Մանրամասն
16.09.24 Եվրոքվե-ն նաև Արարատում է
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոքվեն արդեն Արարատ համայնքում է։
Ովքեր ցանկանում են Հայաստանի Հանրապետությունը տեսնել Եվրոմիության կազմում, կարող են գալ և մասնակցել ստորագրահավաքին։
👉Հասցե՝ Արարատ քաղաք, Շահումյան 34, Արարատի համայնքապետարանի առաջին հարկ
👉Ստորագրահավաքին կարելի է միանալ աշխատանքային օրերին՝
երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00։
Մեր համայնքում ստորագրահավաքի համար նախատեսված նոր կենտրոնների տեղակայման դեպքում կտրամադրենք հավելյալ տեղեկություններ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner