Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.08.25 Ավշար բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները

Արարատ համայնքի Ավշար բնակավայրում Ա.Գալոյան և Գ.Պետրոսյան փողոցներում ասֆալտապատման աշխատանքները հասել են միջանկյալ փուլ (փռում և հարթում)։Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ։

27.08.25 Մարզական նոր նվաճում
🏋️🥇Բոլորովին վերջերս Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում՝ Արարատ համայնքի Ավշար բնակավայրից 17-ամյա Հարություն Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր։
✅Շնորհավորում ենք, մաղթում շարունակական հաջողություններ, նոր բարձունքներ և իհարկե՛, օլիմպիական ոսկի։
26.08.25 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արարատի երիտասարդական կենտրոն, որը ստեղծվել է ԿԳՄՍ նախարարության, Արարատի համայնքապետարանի և «Արարատի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ և գործում է 2025 թ. մարտից:Այցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել երիտասարդական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել երեխաների հաճախելիության ընթացակարգով, զբաղվածությամբ, անցկացվող ծրագրերով:Նախարարին ներկայացվել է, որ կենտրոն են հաճախում 13-18 տարեկան ... Մանրամասն
26.08.25 Բարեկարգվում են բակային տարածքները

Լայն թափով իրագործվում են Արարատ համայնքի, Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի 1, 1ա, 1բ, 1գ, 2-րդ, 3-րդ շենքերի բակային և հարբակային տարածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով։

07.07.25 ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում:
Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 24-ին ծառայություններ կմատուցվեն՝ Արարատ քաղաքում՝ Արարատ քաղաքի մշակույթի տան հարևանությամբ՝ժամը 11:00-16:00-ը։Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում, քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են ստանալ նորը, օգտվել նաև հաշվառման-քննական ... Մանրամասն
09.06.25 Վթարային ջրանջատում Արարատի և Կոտայքի մարզերում հունիսի 10/11-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև  հունիսի 11-ը ժամը 10:00-ն  կդադարեցվի Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Հնաբերդ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Շահումյան, Լանջազատ, Հովտաշեն, Ոսկետափ, Արալեզ, Վանաշեն, Գինեվետ, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Սիսավան, Նոր Ուղի, Տափերական, ... Մանրամասն
04.06.25 Խաղողի մթերում
📣Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
📌Տեղեկացնում ենք, որ «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ն 04․06․-30․06․2025թ․ կնքելու է խաղողի մթերման պայմանագրեր։
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
✅1․ Հողի վերաբերյալ սեփականության վկայական, վարձակալության դեպքում՝ վարձակալության պայմանագիր և տվյալ հողի սեփականության վկայականը,
✅2․ Անձնագիր կամ նույնականացման քարտ,
✅3․ Տեղեկանք հողի վերաբերյալ գյուղապետարանից /2 բնօրինակ/,
✅4․ Տեղեկանք բանկային հաշվեհամարի վերաբերյալ /թղթային տարբերակով/։
📍Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի անունով։
‼️Խնդրում ենք թերի փաստաթղթերով չմոտենալ հաշվապահություն։
🔶Հասցեն՝ Արարատի մարզ, Վեդի համայնք, Գինեվետ բնակավայր։
⏰Ժամը՝ 10։30-17։00։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner