28.04.25
Քաղաքացու օր
|
Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսություն, քննարկում:  Բանախոսն էր Արմմոնո միջազգային թատերական փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:   Հանդիպումը եզրափակվեց Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի սաների ելույթներով:   Շնորհավո՛ր տոնդ, ՀՀ հպարտ քաղաքացի:
|
|
28.04.25
Պարի միջազգային օր
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Վաղը, ապրիլի 29-ին՝ ժամը 18։00-ին, Արարատ քաղաքի Վ․ Սարգսյանի անվան հրապարակում անց է կացվելու պարային ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի պարի բոլոր խմբակների սաները կպարեն Քոչարի։  Սիրով հրավիրում ենք բոլորիդ։
|
|
25.04.25
Քաղաքացու օր` 26.04.2025թ․
|
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու, թե որքան կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու դերը երկրի զարգացման մեջ։ Քաղաքացիների կողմից իրենց իրավունքների ու պարտականությունների գիտակցումը և հասարակական գործընթացներին ակտիվ մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունեն ժողովրդավարության կենսունակության ապահովման և հանրային առաջընթացի մեջ։Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Քաղաքացու օրը նշվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր անկյուններում։Ապրիլի 26-ին ՀՀ բոլոր մարզերի 79 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվելու է «Շենացրո՛ւ ...
Մանրամասն |
|
22.04.25
Միջոցառում նվիրված Սուրբ Զատիկին։
|
Այսօր, ապրիլի 22-ին, Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբերի սաները գեղեցիկ միջոցառում անցկացրեցին նվիրված Սուրբ Զատիկին՝ Քրիստոսի Հրաշափառ Հարությանը՝ մանկական անեղծ ու զուլալ հոգիներով հրաշալի դրվագելով Աստվածաշնչյան պատումը․ «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում»։ Միջոցառման ավարտին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրունը կատարեց երեխաների օրհնության կարգ։
|
|
21.04.25
«Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիր
|
 Հարգելի՛ քաղաքացիներ,  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։  Գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը ստորև հղումով ներկայացված հարցմանը։  Հարցմանը հնարավոր է մասնակցել մինչև ս/թ ապրիլի 28-ը։   Խնդրում ենք ակտիվ լինել։
|
|
18.04.25
Ասֆալտապատման աշխատանքներ համանքում։
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,  Տեղեկացնում ենք, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցում, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Երասխ և Զանգակատուն բնակավայրերում կատարվելու են ասֆալտապատման աշխատանքներ, որոնց իրականացման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ։  Ի գործ․․․
|
|
14.04.25
Միջոցառում Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ
|
Այսօր՝ ապրիլի 14-ին, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբերի սաները Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում անցկացրեցին Սուրբ Զատիկին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, նվիրված միջոցառում։ Երեխաները ներկայացրեցին Սուրբ Զատիկի ծիսական խորհուրդը՝ հոգևոր և ժողովրդական պատումներով։ Միջոցառման ավարտին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրունը անցկացրեց երեխաների օրհնության կարգ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |