|
17.11.25
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ձեր սերն ուսումնառության նկատմամբ, ձգտումը դեպի գիտելիք և նորարար մտածողությունը կարևոր ներդրում են մեր համայնքի կյանքի ու երկրի զարգացման մեջ։ Ուսանողությունը միշտ եղել է առաջադիմության, արդարության և փոփոխությունների շարժիչ ուժը։ Վստահ եմ, որ ձեր գաղափարները, էներգիան և նախաձեռնողականությունը շարունակելու են հարստացնել մեր համայնքը՝ դարձնելով այն ավելի կենդանի, զարգացող և մրցունակ։ Ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիները լինեն լի նոր ձեռքբերումներով, ինքնահաստատմամբ ու վստահ քայլերով դեպի ձեր նպատակների իրականացում։ Թո՛ղ յուրաքանչյուր հաջողություն դառնա ձեր ու մեր համայնքի ընդհանուր հաղթանակը։
|
|
|
14.11.25
Հանրային քննարկում
|
 Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2025թ․-ի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 12։00-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա Արարատ համայնքում սոցիալական աջակցության տրամադրման ոլորտում նոր սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հանրային քննարկում։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։
|
|
|
12.11.25
Ասֆալտապատման աշխատանքներ համայնքի Ուրցալանջ և Լանջառ բնակավայրերում
|
|
Արարատ համայնքի սահմանամերձ Ուրցալանջ բնակավայրում ավարտվել են Կ.Մկրտչյան և Հաղթանակի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, իսկ Լանջառի Գ.Նժդեհի փողոցում դրանք արդեն թևակոխել են սկզբնական փուլ։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 106 200 000 ՀՀ դրամ)։
|
|
|
12.11.25
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ Արարատ համայնքի բնակիչներ, հարգելի՛ գործընկերներ և համայնքային ծառայողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Այս օրը նշանավորում է այն մարդկանց ջանքերն ու նվիրումը, ովքեր ամեն օր հոգատարությամբ ու պատասխանատվությամբ են ծառայում համայնքին՝ նրա զարգացման և բարեկեցության համար։Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության այն կարևորագույն հենասյունն է, որտեղից սկսվում է պետության կայունությունն ու ժողովրդի վստահությունը։ Մեր համայնքի ձեռքբերումներն ու առաջընթացը հնարավոր են դառնում միայն ձեր անշահախնդիր աշխատանքի, միասնականության և հայրենի հողի նկատմամբ ունեցած սիրո շնորհիվ։Շնորհակալություն եմ հայտնում համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամներին, ...
Մանրամասն |
|
|
28.10.25
Հարգանքի տուրք
|
|
Ս/թ հոկտեմբերի 27-ին Արարատի համայնքապետարանի աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ ազգային հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին՝ այցելելով նրա տուն-թանգարան։ Համայնքապետարանի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին տուն-թանգարանի բակում գտնվող նրա հուշարձանին՝ հիշելով Վազգեն Սարգսյանի անգնահատելի ներդրումը մեր երկրի անկախության և պետականության կայացման գործում։ Սպարապետի վառ հիշատակը մնում է կենդանի բոլորիս սրտերում՝ որպես հայրենասիրության, խիզախության և նվիրումի խորհրդանիշ։
|
|
|
22.10.25
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
|
Սիրելի՛ արարատցիներ,այսօր մեր սիրելի քաղաքը՝ Արարատը, նշում է իր ծննդյան 95-ամյակը։ Սա մեր քաղաքի պատմության կարևոր էջերից է՝ լի նվիրումով, աշխատասիրությամբ և միասնականությամբ։Արարատը մի վայր է, որտեղ յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր տուն ու ծառ խոսում են մարդկանց մասին՝ ովքեր սիրել, կառուցել ու շենացրել են այս հողը։ Այսօր հպարտությամբ ենք հիշում մեր քաղաքի անցած ուղին, շնորհակալությամբ՝ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են նրա զարգացմանը։Թո՛ղ Արարատը շարունակի ապրել իր արժանապատիվ ընթացքը՝ լինելով մեր բոլորի հպարտությունը։ Թ՛ող մեր քաղաքի յուրաքանչյուր ընտանիք վարի խաղաղ ու ապահով կյանք, իսկ երիտասարդ սերունդը՝ նոր ուժով ու գաղափարներով, տանի առաջ մեր քաղաքի փառավոր անունը։Շնորհավոր ...
Մանրամասն |
|
|
17.10.25
ԱՅՍՕՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
|
|
2023 թվականին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին որոշում է ընդունվել ամեն տարի հոկտեմբերի 17-ին աշխարհում նշել Ոչ նյութական մշակութային արժեքների միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել և պահպանել այն ավանդույթները, գիտելիքները, արհեստներն ու մշակութային դրսևորումները, որոնք փոխանցվում են սերունդներին և կազմում են յուրաքանչյուր ժողովրդի ինքնության անբաժանելի մասը։Հայաստանը ևս հարուստ է ոչ նյութական մշակութային ժառանգությամբ՝ պարարվեստ, երգարվեստ, բանահյուսություն, ժողովրդական արհեստներ, տոնական սովորույթներ և ծեսեր։ Դրանք մեր ժողովրդի հոգևոր կոդն են, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու պարտականությունը յուրաքանչյուրիս սրտի պարտքն է։ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |