05.09.25
Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
|
ՀՀ Փրկարարի օրվա կապակցությամբ և համայնքի հետ սերտ համագործակցության համար՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
|
|
05.09.25
Ասֆալտապատվում են Նոյակերտ բնակավայրի փողոցները
|
Ինտենսիվ աշխատանքների արդյունքում ավարտվեց Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի ևս մեկ փողոցի (Զ. Անդրանիկ) ասֆալտապատումը։ Նախորդ՝ Պ.Սևակ փողոցի, ասֆալտապատումն ավարտվել էր դեռևս ս/թ օգոստոսի սկզբին։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 111 700 000 դրամ)։
|
|
04.09.25
Վերանորոգվում են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնն ու ամֆիթատրոնը
|
Արարատ համայնքի շինարարական աշխատանքների եռուզեռից դուրս չեն մնացել նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի շենքը, ամֆիթատրոնն ու նրանց հարակից քաղաքային այգին։ Նախնական ընթացքի մեջ են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի, ամֆիթատրոնի ու այգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն - համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 248 200 000 ՀՀ դրամ)։
|
|
03.09.25
Բարեկարգման աշխատանքներ են ընթանում Արարատ բնակավայրում։
|
Արարատ համայնքի Արարատ բնակավայրի հուշարձան-համալիրում իրականացվում են վերանորոգման, բարեկարգման, իսկ Թումանյան փողոցում՝ կառուցողական և ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 67 300 000 ՀՀ դրամ)։
|
|
02.09.25
Մեկնարկել են Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
|
2025-2026թթ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները (549 495 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով)։ Կադրերում՝ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների նախնական ընթացքն է։
|
|
01.09.25
Բարեկարգվում են Արարատ քաղաքի բակային տարածքները
|
Ինտենսիվ կերպով ընթանում են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 22-րդ, 24-րդ շենքերի բակային մասերի և հարբակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Արարատ քաղաքում բակային տարածքների բարեկարգումը լինելու է շարունակական։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով ( ընդհանուր արժեքը 9 798 000 ՀՀ դրամ)։
|
|
29.08.25
ԱՌԿ աշխատաժողով
|
World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով, Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ "Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում " ծրագրի շրջանակներում Արարատ համայնքում մեկնարկել և անց են կացվում " Քաղաքացիական պաշտպանության հիմունքները" վերնագրով աշխատաժողով-դասընթացներ։ Դասընթացավարներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան, Անդրանիկ Խաչատրյան։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |