|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
06 օգոստոսի 2025 թվականի N 43 |
ՔԱՐԱՊԱՐ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի ( խմբագրված 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում)՝ 2025թ. օգոստոսի 06-ին ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Քարապար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում Ուրցի քվարցիտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային լսումների 1-ին փուլը: |
|
|
|