2026 թվականի հունվարի 12-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող Արարատի համայնքապետարանում տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0191-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.07354 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող,սահմանված է մեկնարկային գին՝ 420000 ՀՀ դրամ:
Նշված հողամասի համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը,մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Տվյալ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում,ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,հողամասի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /