2025թ. հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Արարատ քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող Արարատի համայնքապետարանում տեղի կունենա Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդ վաճառք։ Աճուրդի է ներկայացվում.
Լոտ 1 - «GAZ 3102-583» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ, պետհամարանիշ՝ 391 CS 61, սահմանված է մեկնարկային գին՝ 350000 ՀՀ դրամ
Լոտ 2 - «GAZ 31105-120» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2005թ, պետհամարանիշ՝ 016 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 135000 ՀՀ դրամ
Լոտ 3 - «CHEVROLET NIVA 212300-55» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2015թ, պետհամարանիշ՝ 024 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 1594320 ՀՀ դրամ
Լոտ 4 - «NISSAN SUNNY 1,5» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2012թ, պետհամարանիշ՝ 025 CM 61 սահմանված է մեկնարկային գին՝ 1116020 ՀՀ դրամ
Լոտ 5 - «VAZ21214-120-40» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2013թ, պետհամարանիշ՝ 377 CN 61 , սահմանված է մեկնարկային գին՝ 1262200 ՀՀ դրամ
Լոտ 6 - «VAZ21214» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ, պետհամարանիշ՝ 020 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 1046950 ՀՀ դրամ
Լոտ 7 - «VAZ21214-126-20» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ, պետհամարանիշ՝ 075 DF 61 սահմանված է մեկնարկային գին՝ 985000 ՀՀ դրամ
Լոտ 8 - «NISSAN SENTRA 1.8» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2014թ, պետհամարանիշ՝ 073 CN 61 ,սահմանված է մեկնարկային գին՝ 1732510 ՀՀ դրամ
Լոտ 9 - «GAZ-3102-801» մակնիշի, թողարկման տարեթիվը՝ 2008թ, պետհամարանիշ՝ 023 CM 61, սահմանված է մեկնարկային գին՝ 653670 ՀՀ դրամ։
Նշված տրանսպորտային միջոցները գտնվում են Արարատ քաղաքի Շահումյան 65 հասցեում գտնվող «Արարատի կոմունալ ծառայություն» ԲՀ-ի բակում: Ուսումնասիրման համար սահմանված է ժամանակահատված յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրերին ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածը: Սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, աճուրդային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /