2025 թվականի հունիսի 30-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան 34 հասցեում գտնվող Արարատի համայնքապետարանում տեղի կունենա Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ:
10 տարի ժամկետով տրամադրվում են վարձակալությամբ հետևյալ հողամասերը.
1. Լոտ ծածկագիր 03-078-0039-0020 11.68411 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք,արոտավայր
2. Լոտ ծածկագիր 03-078-0039-0024 11.3974 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք,արոտավայր
3. Լոտ ծածկագիր 03-078-0039-0021 5.72783 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր
Նշված հողատարածքների համար սահմանված է վարձավճար 5000 ՀՀ դրամ 1 հեկտարի համար, նախավճար՝ մեկնարկային գնի 5%-ը,մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Վարձակալության մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Մրցույթի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան` աճուրդային հանձնաժողովին:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /