«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Խթանելով ներառական կառավարումը Հայաստանի բազմամշակութային համայնքներում» ծրագիրը։
Սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 16:00-ին նրանց կողմից նախաձեռնված հերթական ծրագիրը տեղի կունենա Արարատ քաղաքի արվեստի և մշակույթի կենտրոնի նիստերի դահլիճում, որի նպատակն է նպաստել համայնքում ավելի ներառական և ժողովրդավարական հասարակության զարգացմանը։
Մուտքն ազատ է։