Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի հրահանգչի 0.75 դրույքով և դաստիարակի 0․56 դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Ֆիզկուլտուրայի հրահանգչի և դաստիարակի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ․-ի No471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1. Դիմում /Ձև1/ ,
2. Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ /դիպլոմ/ ,
3. Անձը հաստատող փաստաթուղթ,
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/ ,
5. Ինքնակենսագրություն,
6. Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են www.azdarar.am կայքում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 03.08.2023թ-ից մինչև 30.08.2023թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ը՝ հետևյալ հասցեով՝ Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայր Նոյի 29/1։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2023թ․ սեպտեմբերի 5-ին ժամը 11:00–ին «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Արարատ համայնք, Նոյակերտ բնակավայր Նոյի 29/1:
Էլեկտրոնային հասցե noyakerti_mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 093187869 , 098969226 հեռախոսահամարներով: