Այսօր: Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՏՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Իլոնա Խաչատուրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
08/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/06/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 «Արարատ  համայնքի Երասխ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի  հունիսի 12-ին ժամը 11:00-ին, Արարատի համայնքապետարանի շենքում /ք. Արարատ Շահումյան 34/կանցկացվի մրցույթ։

         Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում հայտարարված մրցույթին մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝     
1․ բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները:        
2․ «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.     
3․ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4․ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

5․ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

6․ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

7․ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

8․ ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

9․ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել այն անձը, որը՝

1) չի ստացել նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

  Տնօրենը պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական չափորոշչին և համապատասխան տարիքային խմբի ծրագրերին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սաների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

Տնօրենը՝

1) լիազոր մարմին է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.

3) լիազոր մարմնի հավանությանն է ներկայացնում նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ձևաչափի և պահանջների համաձայն.

4) իրականացնում է օրենքով և նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Դիմող քաղաքացիները Արարատի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1)     դիմում.

2)    մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի.

3)    քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4)    ինքնակենսագրություն.

5)    անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6)    տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.

7)    հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային  օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 հունիսի 2-ը մինչև ժամը 17:00-ն:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Արարատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Արարատ, Շահումյան 34, հեռ. /060-88-55-55 /:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner