Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/01/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/02/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ  «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում երաժշտության դաստիարակի 0.5 դրույքով և լոգոպեդի 0,5 դրույքով թափուր աշխատատեղերը համալրելու համար:

     Երաժտության դաստիարակի և լոգոպեդի համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով:

      Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցաշարի: Թեստավորման փուլն անցկացվում է ըստ  ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022 թ. 471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

      Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

  1. Դիմում (Ձև 1)
  2. Կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ)
  3. Անձը հաստատող փաստաթուղթ
  4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
  5. Ինքնակենսագրություն (Ձև 4)
  6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ
  8. ՀՀ-ի արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
  9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ կոչումը հաստատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

      Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները՝ վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

     Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են  www.azdarar.am կայքում հայտարարության հրապարակման օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝   24.01.2023թ.-ից մինչև 20.02.2023թ. ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

      Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։

     Մրցույթը տեղի կունենա    2023թ.-ի փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։

     Հասցե՝ Արարատ համայնք, քաղաք Արարատ, Խանջյան 61:

     Տեղեկությունների  համար զանգահարել 093-84-78-77, 094-13-14-91 հեռախոսահամար-ներով:

     Էլ.հասցե l.sahakyan82@mail.ru

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (16.3ԿԲ)
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner