02.10.23
Հանրային լսում
|
2023 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11:00-ին, Արարատ քաղաքի «Մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Նոյակերտ բնակավայրի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 3-րդ փուլը:
|
|
02.10.23
Միասին ամեն ինչ հաղթահարելի է
|
Արդեն քանի օր է Հայաստանի Հանրապետությունը համախմբված և կազմակերպված ձևով ընդունում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված ավելի քան 100 000 Արցախցի մեր հայրենակիցներին։ Բոլոր պետական կառույցները, ՀԿ-ները և անհատ կազմակերպությունները իրենց միասնական և համակարգված աշխատանքով ևս մեկ անգամ փաստեցին, որ բոլոր խնդիրները լուծելի են, երբ աշխատանքները իրականացվում են կանոնակարգված։Այսօր էլ պետական կառույցների, ՀԿ-ների և կամավորական աշխատանք իրականացնող անհատների օգնությամբ մեր համայնքում շարունակվում են իրականացնել մի շարք հումանիտար աջակցման ծրագրեր։Վաղ առավոտվա տվյալներով Արարատ համայնքում ապաստան է գտել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 854 բնակիչ։ Համայնքապետարանի գրեթե բոլոր բաժինների աշխատանքները ...
Մանրամասն |
|
02.10.23
Արարատ համայնքի ամենատարեց՝
101-ամյա Անիկ տատը ապրում է Արարատ քաղաքում
|
Անիկ տատը, ով ապրում է Արարատ քաղաքում, ծնվել է Պարսկաստանի Սպահան քաղաքում։ Ունի երկու որդի, երեք աղջիկ,տասնյակից ավել թոռներ ու ծոռներ, իսկ երկարակեցության գաղտնիքը մեկն է՝ շատ աշխատելը, երբեք չտրտնջալն ու շրջապատին պիտանի լինելը: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս մեծարելու մեր տատիկներին ու պապիկներին, ում նկատմամբ հայերս ավանդաբար առանձնակի ջերմ վերաբերմունք ենք դրսևորել՝ իբրև ընտանիքի սյուն, իբրև հայոց ազնվական տան պահապան:Այս դժվար օրերին Արցախից բռնի տեղահանված մեր մեծահասակ հայրենակիցներից շատերը նույնպես մեր բոլորիս հոգածության և խնամքի կարիքը ունեն։ Լինենք համախմբված և մեկտեղենք մեր բոլոր հնարավորությունները նրանց աջակցելու և օգնելու գործում։Ընտանեկան ջերմություն, բարություն և ...
Մանրամասն |
|
01.10.23
Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
|
Ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ և այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետև որքան հասարակությունը հարգանքով է վերաբերվում տարեցներին, այնքան նա զարգացած է ու առաջադեմ: Այսօր, հայ ժողովրդի համար այս ծանր իրավիճակում, առանձնակի հոգածության կարիք ունեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր տարեցները, որոնց նույնպես պետք է շրջապատենք անհրաժեշտ հոգատարությամբ, որպեսզի հայրենի բնօրրանից հեռու կարողանան արժանապատվորեն ապրել իրենց կյանքի տարիները:Սիրելի տարեցներ, տարիների ձեր վաստակի, իմաստության ...
Մանրամասն |
|
29.09.23
Համայնքի մանկապարտեզների համար ձեռք է բերվել նոր գույք
|
Արարատ քաղաքի թիվ 1, 2, 3 և 4, Ավշար, Արմաշ և Երասխ բնակավայրերի մանկապարտեզների համար 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել նոր գույք։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝84 568 000 ՀՀ դրամ, որից 17 270 000 հատկացվել է կտորեղենի, 3 298 000 խաղալիքների, իսկ 64 000 000 ՀՀ դրամը կահույքի ձեռք բերման համար։ Այսուհետ Արարատ քաղաքի շուրջ 350, Ավշարի մոտ 150, Արմաշի մոտ 120, Երասխի մոտ 130 երեխաներ հնարավորություն կունենան օգտվելու նոր և ավելի հարմարավետ գույքից, ինչը բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից։
|
|
28.09.23
Խորհրդակցություն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ
|
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին համայնքում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։Մասնավորապես համայնքի բնակավայրերում կեցավայրեր տրամադրելու, կենսապահովման համար առաջնահերթ կարիքները հոգալու, հրատապ անելիքները գույքագրելու և իրականացնելու հետ կապված հարցեր։Ներկայացնելով համայնքում ...
Մանրամասն |
|
27.09.23
Արարատի համայնքապետարանն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի
|
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Արարատ համայնք տեղափոխված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների ապահովման և այլ խնդիրներին լուծումներ տալու նպատակով Արարատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնախումբ: Հանձնախմբի աշխատանքները ղեկավարում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը: Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները նույնպես տեղերում համակարգում և կազմակերպում են Արցախից տեղահանված մեր հայրենակիցների կեցության հարցերը: Ակնկալում ենք նաև համայնքում գործող ընկերությունների, տնտեսվարողների, ինչպես նաև կամավորների հետ ակտիվ համագործակցությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |