Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «Իմիջ Մ.Գ.» ՍՊ ընկերության 2024 թվականի հուլիսի 18-ի դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված հողատարածքները դասվում են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է .
1.« Իմիջ Մ.Գ.» ՍՊ ընկերությանը Արարատ համայնքի վարչական տարածքում 5 տարի ժամկետով բնակավայրի հողերից կառուցապատման իրավունքով տրամադել երեք միավոր հողատարածքներ՝ գովազդային վահանակների հենասյուների տեղադրման նպատակով,համապատասխանաբար՝
1) ք.Արարատ Ս.Շահումյան փողոց 32/5, 03-002-0010-0096 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողատեսք:
2) ք.Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 10/2, 03-002-0020-0163 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատեսք:
3) գ.Արարատ Գրիբոյեդովի փողոց 22/1, 03-015-0075-0052 կադաստրային ծածկագրից 0.0001 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատեսք:
2.Կառուցապատման իրավունքով տրամադրված հողատարածքների տարեկան կառուցապատման վճար սահմանել յուրաքանչյուր 1 քմ-ի համար 10000 ՀՀ դրամ: